Ելենա Նիկոլաևա
Ելենա Նիկոլաևա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1983[1] (41 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (2006) |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ելենա Անդրեևնա Նիկոլաևա (ռուս.՝ Елена Андреевна Николаева, փետրվարի 9, 1983[1], Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելենա Նիկոլաևան ծնվել է 1983 թվականի փետրվարի 9-ին Մոսկվայում։ Մայրը եղել է բալետի արտիստ, նախկինում եղել է Մ. Պյատնիցկու անվան ռուսական ժողովրդական երգչախմբի մենակատար[2]։
1998 թվականին Ելենան ավարտել է Ի. Մոիսեևի բալետային դպրոց-ստուդիան։ 2006 թվականին ավարտել է ԳԻՏԻՍ-ը (Օ. Կուդրյաշովի արվեստանոց)[3]։
2007 թվականին դարձել է Ազգերի թատրոնի դերասանուհի։ Խաղացել է առաջատար դերեր «Շվեդական լուցկի»[4][5][6], «Ֆիգարո։ Մեկ օրվա իրադարձություններ»[7], «Էլեկտրա», «Սիրուհիները» և այլն[8][9]։ Թատերական քննադատ Օքսանա Կուշլյաևան գրել է. «Ելենա Նիկոլաևնայի էլեկտրան ողբերգական հերոսուհի է թվում։ Չար, տգեղ, ուժեղ, նա պատերին է խփվում այս պլաստիկե խցում, խելահեղորեն անիծում, աղաղակում է դեպի երկինք։ Եվրապիդեսի տեքստը, որն արտասանվում է Նիկոլաևան կրքոտ, պատշաճ ողբերգական պաթոսով, տղամարդու շապիկների նրա միապաղաղ լվացքը, այս ամենը հիշեցնում է այն հերոսուհուն, որին կարելի է տեսնել ողբերգության «առաջադեմ» բեմադրության մեջ, որտեղ ժամանակակից տարբեր միջոցներով ռեժիսորները փորձում են ներխուժել իռացիոնալ ոլորտ»[10]։ Քննադատների բարձր գնահատականների արժանացել է նաև «Սիրուհիները» ներկայացման մեջ Բրիգիտտայի դերի կատարումը[11][12][13][14][15][16]։
2019 թվականին կատարել է Լեդի Մակբեթի դերը Մալայա Բրոննայայի թատրոնի «Մակբեթ» ներկայացման մեջ[17]։
2003 թվականին սկսել է նկարահանվել կինոյում։ Խաղացել է գլխավոր դերեր «Գարնանային զորակոչի պատմություն» (ռուս.՝ «История весеннего призыва»), «Неваляшка», «Աղջիկը» (ռուս․՝ «Девочка»)[18], «Կրքի հնչյունագիր» (ռուս․՝ «Фонограмма страсти»)[19], «Շխերա-18», «Կլուշի», «Կղզիներ» ֆիլմերում և «Գրչով և սուսերով» (ռուս․՝ «Пером и шпагой»)[20], «Ես կվերադառնամ» (ռուս․՝ «Я вернусь»), «Իմ երկրորդ կեսը» (ռուս.՝ «Моя вторая половинка»), «Ֆրեյդի մեթոդը» (ռուս․՝ «Метод Фрейда»)[21][22], «Երկու ձմեռ և երեք ամառ» (ռուս․՝ «Две зимы и три лета»), «Մայրիկներ» («Мамочки»[23], «Հարսանիքներ և ամուսնալուծություններ»[24][25][26], «Միշան փչացնում է ամեն ինչ» (ռուս․՝ «Миша портит всё») սերիալներում[27]։
2008 թվականին Անդրեյ Տարկովսկու անվան «Հայելի» 2-րդ միջազգային կինոփառատոնում ստացել է փառատոնի նախագահի հատուկ մրցանակը «Աղջիկ» ֆիլմի համար[28]։
2010 թվականին կինոյի դերասանների «Созвездие» XVIII միջազգային փառատոնում ստացել է հանդիսատեսի համակրանքի մրցանակ «Կրքի հնչյունագիր» ֆիլմում կատարած դերի համար[29]։
2018 թվականին դարձել է «Галчонок» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ[30]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է եղել Կոնստանտին Պարֆյոնովի հետ։ 2009 ծնվել է նրանց որդի Արտյոմը, 2012 թվականին նրանց դուստրը՝ Վերոնիկան[31][32]։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2003 | ֆ | Գարնանային զորակոչի պատմություն | История весеннего призыва | Մաշա |
2007 | ֆ | Неваляшка | Տանյա | |
2007 | ս | Տունը գետափին | Дом на набережной | Դինա Աբաժուրը երիտասարդ տարիքում |
2007 | ս | Գրչով և սուսերով | Пером и шпагой | Նաստյա |
2008 | ֆ | Աղջիկ | Девочка | Լենա Յարցևա |
2008 | ս | Ես կվերադառնամ | Я вернусь | Գուլյա |
2008 | ս | Սիրելով երես չեն թեքում․․․ | Не отрекаются любя... | Միլենա |
2009 | ֆ | Կրքի հնչյունագիր | Фонограмма страсти | Վիտա |
2009 | ս | Սկյութացիների ոսկին | Золото скифов / Սաշա Բերեստովա | |
2010 | ֆ | Շխերա-18 | Шхера-18 | Տատյանա |
2011 | ս | Իմ երկրորդ կեսը | Моя вторая половинка | Վարյա |
2012 | ֆ | Клуши | Ալիսա | |
2012 | ս | Ֆրեյդի մեթոդը | Метод Фрейда | Լիդիա Ֆադեևա |
2012 | ս | Քանի դեռ ծաղկում է ձարխոտը | Пока цветёт папоротник | Օլեսյա Մուրաշովա / Պոլինա Մուրաշովա |
2013 | ս | Երկու ձմեռ և երեք ամառ | Две зимы и три лета | Վարվառա Ինյախինա |
2013 | ֆ | Կղզիներ | Острова | Տանյա Կալինինա |
2014 | ս | Մանեքենուհի | Манекенщица | Ռիմա |
2015-2017 | ս | Մայրիկներ | Мамочки | Աննա Բելոուսովա |
2018 | ս | Հարսանիքներ և ամուսնալուծություններ | Свадьбы и разводы | Ժենյա |
2019 | ս | Չափից շատ սիրեկաններ | Слишком много любовников | Զոյա Շագինա |
2020 | ս | Մեթոդ 2 | Метод 2 | Նադյա |
2020-2021 | ս | Միշան փչացնում է ամեն ինչ | Миша портит всё | Իրինա Գորշկովա |
2021 | ս | Знахарь 2 | Վիոլետա | |
2021 | ս | Տապակած ճուտ | Цыплёнок жареный | Ագլայա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Татьяна Токун (2013). «Елена Николаева: «Дети — это любовь!»». Студенческий меридиан.
- ↑ «Наши выпускники. Выпуск 2006 года». ГИТИС.
- ↑ Марина Гаевская (2008 թ․ հուլիսի 2). «"Шведская спичка", А.П. Чехов». Театральная афиша.
- ↑ Марина Ипатова (2015 թ․ մարտի 20). «Елена Николаева и Павел Акимкин: ГИТИС научил нас быть одной семьёй!». Дзержинское время.
- ↑ «Новое прочтение Чехова в спектакле "Шведская спичка" Театра наций восхитило забайкальского зрителя». ГТРК «Чита». 2018 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Анна Тимина (2018 թ․ մայիսի 24). «Евгений Миронов простился с Фигаро». Театрал.
- ↑ Ольга Егошина (2012 թ․ դեկտեմբերի 3). «Забытая мелодия для флейты». Театрал.
- ↑ Алёна Карась (2015 թ․ օգոստոսի 15). «Миссия выполнима». Петербургский театральный журнал.
- ↑ Оксана Кушляева (2013 թ․ մայիսի 15). «Трагедия где-то рядом». Петербургский театральный журнал.
- ↑ «Театр Наций покажет спектакль "Любовницы"». Культура. 2018 թ․ դեկտեմբերի 21.
- ↑ Феликс Грозданов (2018 թ․ դեկտեմբերի 25). «Маленькие скважины "любовниц" в Театре Наций вызвали шок». Дни.ру.
- ↑ Ольга Федянина (2018 թ․ դեկտեմբերի 26). «Стайное становится явным». Коммерсантъ.
- ↑ Марина Райкина (2018 թ․ դեկտեմբերի 27). «Любовницы в театре Наций знают один верный способ». Московский комсомолец.
- ↑ Нина Катаева (2019 թ․ հունվարի 19). «Елена Николаева: Без любви полной грудью не дышится». Труд.
- ↑ Вадим Верник (2019 թ․ փետրվարի 20). «Крупным планом. Гости: режиссёр Светлана Землякова, актрисы Театра Наций Елена Николаева и Наталья Ноздрина». Радио Культура. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Стало известно, кто получит роль Самбурской в «Макбете»». Life. 2019 թ․ օգոստոսի 8.
- ↑ Александр Малюгин (2017 թ․ փետրվարի 22). «У женщин всё на эмоциях». Аргументы недели.
- ↑ Вадим Зельбин (2010 թ․ փետրվարի 12). «Рецензия на фильм «Фонограмма страсти»». Film.ru.
- ↑ «Сериал «Пером и шпагой»: Пикуль «забыл» придумать главную героиню». Комсомольская правда. 2008 թ․ հուլիսի 1.
- ↑ «Премьера на Первом канале — фильм «Метод Фрейда»». Первый канал (Россия). 2013 թ․ հունվարի 8.
- ↑ «Доброе утро. Елена Николаева». Первый канал (Россия). 2013 թ․ հունվարի 11.
- ↑ Эвелина Барсегян (2016 թ․ սեպտեմբերի 8). «Тонкости воспитания. Звезда «Мамочек» Елена Николаева: «Во втором сезоне героинь ждут перемены, которые перевернут их жизнь»». TV Mag.
- ↑ «На Первом канале стартует многосерийный фильм «Свадьбы и разводы»». Первый канал (Россия). 2019 թ․ հունիսի 3.
- ↑ «Елена Николаева и Антон Хабаров — о фильме «Свадьбы и разводы». Доброе утро. Фрагмент выпуска от 04.06.2019». Առաջին ալիք (Ռուսաստան). 2019 թ․ հունիսի 4.
- ↑ Оксана Бондарчук (2019 թ․ հունիսի 3). «Елена Николаева о новом сериале «Свадьбы и разводы» на Первом канале, свадьбе байкеров, любви с первого взгляда и пустых проектах». TV Mag.
- ↑ Татьяна Рамкина (2020 թ․ ապրիլի 14). «Елена Николаева: «Миша портит всё» научит нас критическому мышлению». TV Mag.
- ↑ Сергей Ветошкин (2008 թ․ հունիսի 3). «В зеркальном отражении. Названы лауреаты кинофестиваля имени Андрея Тарковского». Российская газета.
- ↑ Александра Иванова (2010 թ․ հունիսի 1). «Актёрский десант в гостях у Берендея и Снегурочки». Театрал.
- ↑ «Юлия Пересильд представила новую команду фонда «Галчонок»». Агентство социальной информации. 2018 թ․ հունիսի 28.
- ↑ Ксения Падерина (2019 թ․ հունիսի 10). «Елена Николаева: В моей жизни уже были и свадьба, и развод!». Կոմսոմոլսկայա պրավդա.
- ↑ Татьяна Силина (2020 թ․ ապրիլի 11). «Елена Николаева: «Женщины зря откладывают материнство на потом»». Letidor.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ելենա Նիկոլաևա Internet Movie Database կայքում
- Ելենա Նիկոլաևան Ազգերի թատրոնի կայքում
- Ելենա Նիկոլաևան Արխիվացված 2021-01-19 Wayback Machine Մալայա Բրոննայայի թատրոնի կայքում
- Ելենա Նիկոլաևան Օլեգ Կուդրյաշովի արվեստանոցի կայքում
- Ելենա Նիկոլաևա Ինստագրամում
|